Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ մոդելները մեկը մյուսի հետևից ընկել են
Փարիզի նորաձևության շաբաթն առանց արտառոց միջադեպերի չի անցել։ Լիբանանցի կուտյուրյե Էլի Սաաբի ցուցադրության ժամանակ մանեկենուհիները մեկը մյուսի հետևից ընկել են։ Այս մասին հայտնում է Вести.ru–ն։
Մոդելները ոչ թե ուղղակի սայթաքում էին, այլ հարյուրավոր հանդիսատեսների աչքի առջև ընկնում պոդիումի վրա։ Այդուհանդերձ, նրանք կանգնում էին և շարունակում ցուցադրությունը։ Վախենալով, որ նույնը կարող է իրենց հետ պատահել՝ ընկնող մոդելների գործընկերուհիներն ընթացքում դանդաղեցնում էին քայլերը։
Պատճառը չափից դուրս երկար կիսաշրջազգեստներն էին ու բարձրակրունկ կոշիկները, քանի որ կոշիկները հաճախ չեն համապատասխանում մոդելների ոտքի չափսին։
Նշենք, որ Էլի Սաաբը կանացի երեկոյան զգեստների ամենահայտնի դիզայներներից է։ Նրա՝ հազարավոր դոլարներ արժեցող զգեստները նախընտրում են շատ հոլիվուդյան աստղեր։










