Հերթական ռեկորդը Sotheby’s–ում. Թերների նկարը վաճառվել է 45մլն դոլարով

14:32 • 08.07.10

Լոնդոնի Sotheby’s աճուրդային տանը բրիտանացի հայրահայտ նկարիչ Ուիլյամ Թերների նկարը վաճառվել է 29,7 մլն ֆունտով (մոտ 45մլն դոլար)։

19-րդ դարասկզբի նկարչի՝ յուղաներկով արված «Ժամանակակից Հռոմ՝ Կամպո Վաչչինո» կտավը մասնավոր հավաքածուի սեփականատիրոջը բերել է ռեկորդային բարձր եկամուտ։

Նշենք, որ աճուրդի կատալոգում նկարը երկու անգամ ցածր է գնահատվել։ Հին վարպետներին և բրիտանացի գեղանկարիչներին նվիրված աճուրդում ընդհանուր առմամբ վաճառվել են 80մլն դոլար–ին համարժեք նկարներ։