Կլաուդիա Կարդինալեն, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը այսօր կժամանեն Երևան

19:02 • 09.07.10

Հուլիսի 10–ի երեկոյան Երևան կժամանեն «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերը՝ այդ թվում իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Հիշեցնենք, որ Կարդինալեն ներկա կգտնվի փառատոնի բացմանը՝ հուլիսի 11–ին։

Նույն թռիչքով Երևան կժամանեն նաև կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը և ֆրանսիացի ռեժիսոր Կլեր Դենին։

Այս տարի «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 11–18։