Սփյուռքի նախարարությունում քննարկվել են Բուլղարիայի հայ համայնքի կրթական խնդիրները

10:23 • 09.07.10

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 8-ին ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի նախագահ, Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ Ռուբեն Գրիգորյանին:

Նախարարը ներկայացրել է նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նա անդրադարձել է Հայաստան-Սփյուռք գործակցությունն ամրապնդելու, հայապահպանության, Սփյուռքի հայ համայնքների հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումներին:

Քննարկվել են Բուլղարիայի հայ համայնքի կրթական, մշակութային և այլ հիմնախնդիրներին առնչվող հարցեր: