100 լավագույն ոչ անգլալեզու ֆիլմերը՝ ըստ Empire–ի
Բրիտանական հեղինակավոր Empire ամսագիրը հրապարակել է 100 լավագույն ոչ անգլալեզու կինոնկարների ցանկը։
Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի Յոթ Սամուրայ, իսկ 100–րդ տեղը՝ Թիմուր Բեքմամբետովի Ночной дозор կինոնկարը։
Երկրորդ տեղում ֆրանսիացի ռեժիսոր Ժան Պիեռ Ժոնեի «Ամելին» է։
Empire–ի վարկանշային աղյուսակում ֆիլմերի ամենամեծ քանակն ունի Ֆրանսիան (20), որին հաջորդում են Ճապոնիան (12) և Գերմանիան (10)։
Ամսագիրն իր «թոփում» ընդգրկել է 5 ռուսական ու սովետական ֆիլմեր։ Բացի վերոնշյալ Ночной дозор–ից, ցանկում են Անդրեյ Տարկովսկու Солярис–ը (68) և Андрей Рублев–ը (87), ինչպես նաև Էլեմ Կլիմովի Иди и смотри (24) և Սերգեյ Էյզենշտեյնի դասական Броненосец Потемкин (3) կինոնկարները։
Նշենք, որ վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև անիմացիոն ֆիլմեր։










