Սերժ Ավեդիքյանի երկու ֆիլմերի համապրոդյուսերը թուրքական կազմակերպություն է
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի երկու ֆիլմերի համապրոդյուսերն է թուրքական «Անադոլու քյուլթուր» ՀԿ-ն։ Առաջինը դա «Շների կղզու պատմություն» անիմացիոն կինոնկարն է, որն այս տարի արժանացավ Կաննի կինոփառատոնի «փոքր ոսկե արմավենուն»։ Ինչպես այսօր Երևանում ասաց ռեժիսորը, երկրորդ վավերագրական ֆիլմը դեռ նկարահանվում է։
«Դա նշանակում է, որ համատեղ աշխատանքը որոշ թուրքական կազմակերպությունների հետ հնարավոր է։ Իսկապես, կարելի է միասին աշխատել, եթե կա ցանկություն, անցնել առկա վախի վրայով, մենք պետք ձգտենք դրան», – ասաց նա։
Ռեժիսորը նշեց, որ վախն առկա է ոչ միայն ստեղծագործողների շրջանում, այլևս հասարակության մեջ, ընդհանրապես։
«Արվեստը, մանավանդ կինոն, կարող է մեծ դեր խաղալ՝ աշխատանք կատարելով քաղաքացիական հասարակության շերտերում», – նշեց նա։
Ըստ նրա՝ ստեղծագործ մարդն այս հարցում կարող է շատ օգտակար լինել, իհարկե, եթե աշխատոմ է ազատ, այլ ոչ իշխանությունների ճնշման տակ։










