Թուրք ռեժիսորի «Մեղրը» հետաքրքրել էր երևանյան կինոդիտողին

12:07 • 13.07.10

«Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում ցուցադրվեց թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի «Մեղր» ֆիլմը։ Հիշեցնենք, որ թուրք-գերմանական համատեղ արտադրության ֆիլմն այս տարի արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին։

Նշենք, որ երևանյան կինոդիտողին հետաքրքրել էր թուրք ռեժիսորի ֆիլմը. դահլիճը համարյա լիքն էր։

Մինչև ցուցադրությունը ռեժիսորը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ նշելով, որ «Մեղրը» թուրք բանաստեղծի մասին պատմող եռապատման վերջին մասն է։

Հավելենք, որ «Երևանյան պրեմիերաների» շրջանակում ներկայացվել է նաև լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի վերջին ֆիլմը՝ «Պատասխան այցը»։

Բացի այդ, կինոսիրողներին հնարավորություն է ընձեռվել դիտելու Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», ազգությամբ թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոց», ինչպես նաև ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչվածը» ֆիլմերը։