Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի հետ

10:35 • 13.07.10

Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Հանդիպման մասնակիցները Սերժ Սարգսյանին ներկայացրել են գործունեության յոթ տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը: