Ֆրանսիան կատարեց առաջին քայլը բուրկան արգելելու ճանապարհին
Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել երկրում բուրկա կամ փարաջա կրելն արգելող օրինագծին: Եթե օրինագիծն ընդունվի նաև Սենատի կողմից, այն շուտով օրենքի ուժ կստանա:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայն ընդունված օրինագծի` 150 եվրոյով կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր բուրկա կամ փարաջա կկրեն հասարակական վայրերում, 1 տարի ազատազրկման կդատապարտվեն և 30 հազար եվրոյով կտուգանվեն նրանք, ովքեր կստիպեն երկրորդ անձին բուրկա կրել:
Ֆրանսիայում ցեղապաշտության դեմ պայքարող միությունները դեմ են այդ օրինագծին: Ենթադրվում է, որ Ֆրանսիայում այսօր բնակվում է բուրկա կամ փարաջա կրող մոտ 2000 կին:










