Թուրք ռեժիսորի «Հոգու խոհանոցը» ջերմորեն ընդունեց հայ հանդիսատեսը
Գերմանացի ռեժիսոր, ծագումով թուրք Ֆաթիհ Աքընն այսօր Երևանում վարպետության դաս անցկացրեց։
«Ես ուզում եմ փոխել աշխարհը։ Ես բնավ երջանիկ չեմ, երբ տեսնում եմ այն, ինչ կա։ Չգիտեմ՝ որքանով եմ ես քաղաքական մարդ, բայց լուրեր եմ լսում, թերթեր եմ կարդում և ստիպված եմ արձագանքել»,– ասաց նա։
Ռեժիսորը վստահ է, որ կինոն կարող է փոխել աշխարհը։ «Եվ ես ծառայում եմ այդ գաղափարին»,– ասաց նա։
Նշենք, որ Աքընի «Հոգու խոհանոց» ֆիլմը ջերմորեն ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից։
«Ես՝ որպես ռեժիսոր, չեմ սիրում կանգ առնել, ես միշտ փնտրտուքի մեջ եմ»,– ասաց Ֆաթիհ Աքընը՝ հայտնելով, որ ցանկանում է փորձել իր ուժերը կինոյի տարբեր ժանրերում և անել ամեն ինչ ինքնաբացահայտման համար։










