Վաղը Երևանում կբացվի օրիգամիի յուրատեսակ ցուցահանդես

13:47 • 14.07.10

Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի օրիգամիի յուրատեսակ ցուցահանդես և թատերականացված ներկայացում հայ-ճապոնական «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում:

Ցուցահանդեսը նվիրված է 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Այն նաև նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը: