Ամերիկյան Սահմանադրությունը թույլ է տալիս եթերում հայհոյել

17:10 • 15.07.10

Հեռուստաեթերում և ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներն արգելելը խոսքի ազատության սահմանափակում է։ Այսպիսի որոշում է կայացրել Մանհեթենի վերաքննիչ դատարանը, ըստ որի, Կապի դաշնային հանձնաժողովի՝ եթերում անպարկեշտ արտահայտություններն արգելելու որոշումը հակասում է ԱՄՆ սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է АФ-ը:

Նշենք, որ այսպիսի արգելք կիրառելու անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ եթերում հաճախ հայհոյանքներ են հնչեցնում շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց անպատժելի են համարում։ Ի դեպ. եթերում անպարկեշտ խոսքեր ասելու մեծ հակում ունի մեր հայրենակից՝ երգչուհի Շերը։