Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ է ցուցադրվել

18:43 • 16.07.10

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն` սույն թվականի հուլիսի 14-ին Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, որը հանդիսանում է «Աշխարհի լեռները» խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը:
Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով կարելի է դիտել Arte հեռուստաալիքի կայքէջում` հետևյալ հղումներով .


http://videos.arte.tv/fr/videos/les_montagnes_du_monde_13_20_-3313482.html (ֆրանսերեն)

http://videos.arte.tv/de/videos/auf_den_gipfeln_der_welt_13_20_-3313482.html (գերմաներեն)

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։