Քաղաքականությունը լուրջ կինոյի համար չէ. վրացի ռեժիսոր
Այս օրերին Երևանում է վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին։ Նրա «Փողոցային օրեր» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում։
Tert.am–ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ռեժիսորը նկարահանի ֆիլմ Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին, Կոգուաշվիլին պատասխանեց. «Չեմ կարծում, որ քաղաքականությունը կարող է թեմա դառնալ լուրջ կինոյի համար»։
Նա նկատեց, որ իր ֆիլմերը հեռու են քաղաքականությունից։ «Իմ ֆիլմերը կյանքն են արտացոլում, իսկ քաղաքականությունը կյանքի մի մասն է», – նկատեց նա։
Այնուամենայնիվ, Կոգուաշվիլին նկատեց, որ միջազգային կինեմատոգրաֆում կան լավ քաղաքական ֆիլմեր։










