Զբոսաշրջիկների հոսքը Արցախ 45 տոկոսով ավելացել է

11:47 • 16.07.10

Օտարերկրացիների հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ աճում է: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2010 թ. առաջին կիսամսյակում Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, հնագույն քաղաք Տիգրանակերտ: