«Առաջին ալիքը» փակում է «Մալախով+» թոք շոուն
Ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը դադարեցրել է ժողովրդական բժշկության մասին «Մալախով+» հեռուստաշոուի նկարահանումները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով անանուն աղբյուր։
Գործակալության զրուցակիցը չի նշել նկարահանումների դադարեցման պատճառները, բայց ասել է, որ հաղորդավար Գենադի Մալախովը կշարունակի աշխատել այլ հեռուստանախագծում։
Ի սկզբանե առողջ ապրելակերպի և բժշկության ժողովրդական մեթոդների մասին թոք-շոուն կոչվում էր «Մալախով պլյուս Մալախով»։ Հաղորդման երկրորդ հաղորդավարը Անդրեյ Մալախովն էր։ Շոուի առաջին թողարկումը «Առաջին ալիքով» ցուցադրվել է 2006թ. ապրիլի 10-ին։ Մեկ ամիս անց Անդրեյ Մալախովը լքեց նախագիծը, և այն վերանվանվեց «Մալախով +»։ Թոք շոուն բազմիցս ենթարկվել է տարբեր քննադատությունների։ Մասնավորապես նշվում էր, որ Գենադի Մալախովի առաջարկած շատ մեթոդներ կարող են վտանգավոր լինել առողջության համար։










