Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ երաժիշտները
Իռլանդական U2 խումբը 2009թ. հունիսից 2010թ. հունիսը վաստակել է շուրջ 130 մլն դոլար և Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում գրավել առաջին տեղը։
Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնում է AC/DC-ն, որը վաստակել է 114 մլն դոլար, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Բեյոնսե Նոուլզը 87 մլն դոլարով։
Նրան հետևում են Բրյուս Սպրինգստինը, Բրիթնի Սփիրսը, ռեփեր Jay-Z-ը, Լեդի Գագան, Մադոննան և քանթրի ոճի երգիչ Քեննի Չեսնին։ 10-րդ հորիզոնականը կիսում են Black Eyed Peas-ն ու Coldplay-ը, որոնցից յուրաքանչյուրը վաստակել է 48 մլն դոլար։
Ինչպես նշում է Forbes-ը, աղյուսակում տեղ գտած արտիստների համարյա կեսը իրենց կարիերան սկսել են դեռ 80-ականներին։
Հիշեցնենք, որ 2009թ. ամենահարուստ երաժիշտների վարկանիշը գլխավորում էր Մադոննան, որը նախորդ մեկ տարում վաստակել էր 110 մլն դոլար։ Բեյոնսեն և Բրյուս Սփրինսթինը պահպանել են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը, իսկ U2-ն անցյալ տարվա ցանկում ընդհանրապես չէր ներառվել։





















