Ալ Ջերոն հոսպիտալացվել է
Ամերիկացի հռչակավոր ջազ երաժիշտ Ալ Ջերոն հոսպիտալացվել է ֆրանսիական Գապ քաղաքում։ Ինչպես հայտնում է «Ֆրանս պրեսը», վիրտուոզը տեղափոխվել է բուժհաստատություն ծայրահեղ վիճակում շնչառական խնդիրների պատճառով։
70-ամյա Ալ Ջերոն միակ ջազային երաժիշտն է և Մայքլ Ջեքսոնից հետո երկրորդը, ով «Գրեմի» մրցանակ է ստացել երեք տարբեր անվանակարգերում՝ ջազ, ռիթմ-ընդ-բլյուզ և փոփ-երաժշտություն։










