Վարչապետն առաջարկում է կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք

20:24 • 23.07.10

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։

Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։