«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի փակմանը մնացել է երկու օր
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» խորագրով հուլիսի 26-ի ծրագիրը չափազանց հագեցած է եղել։ Այդ օրը Երևանում, Հայաստանի 2 մարզերում և Ստեփանակերտում անցկացվել են համերգներ և թատերական ներկայացումներ:
Փառատոնի փակմանը մնացել է երկու օր։ Հուլիսի 29-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր»-ի փակման հանդիսությունը։ Իսկ մինչ այդ՝ հուլիսի 27-ին և 28-ին, փառատոնի մասնակիցները Երևանում և մարզերում կշարունակեն իրենց «Բարեկամության համերգ-հանդիպումները»։










