Բեռլուսկոնիին քննադատել են Մեդվեդևի հետ «Խորհրդավոր ընթրիքի» ֆոնին նկարվելու համար

11:01 • 27.07.10

Իտալիայի հանրությունը քննադատել է երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի ֆոնին նկարվելու համար։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։

Լուսանկարն արվել էր Մեդվեդևի՝ 2010թ. հուլիսի 23–ին Միլան կատարած այցի ժամանակ, երբ Բեռլուսկոնին հյուրին ներկայացնում էր Սանտա–Մարիա դելլե Գրացիե մենաստանը, որի սեղանատանն էլ հենց գտնվում է նկարչի հայտնի ստեղծագործությունը։ Այդ ժամանակ էլ Մեդվեդևը ցանկություն է հայտնել լուսանկարվել որմնանկարի ֆոնին, և ռուս նախագահի խնդրանքը չի մերժվել։

Նշենք, որ արվեստագետների կարծիքով՝ լուսաբռնկման հետևանքով գեղարվեստական ստեղծագործությունները կարող են վնասվել, այնինչ տվյալ դեպքում արվել է երեք կադր։