Ֆիլիպ Կիրկորովը հանդիսատեսին ցուցադրել է իր ոտքերն ու ներքնազգեստը

19:32 • 28.07.10

Ֆիլիպ Կիրկորովը չի հոգնում իր երկրպագուներին էքսցենտրիկ արարքներով զարմացնելուց։ Նմանատիպ հերթական արարքով նա զարմացրել է նաև մերձբալթյան հանդիսատեսին։

Ինչպես հայտնում է lifeshowbiz.ru–ն, «Նոր ալիք 2010» երգի մրցույթի բացմանը Կիրկորովը ոչ միայն բեմ է դուրս եկել դարսերով կիսաշրջազգեստով, այլև համերգասրահի բազմահազարանոց հանդիսատեսին ցուցադրել է իր ներքնազգեստը։

Կիրկորովի «Цыганизация» անունը կրող ուրախ հիթը դարձել է փառատոնի բացման շրջանակում կայացած գալա համերգի ամենացնցող համարը։