Ամերիկացի հավաքորդը զեղչով 200 մլն դոլարանոց նեգատիվները գնել է 45 դոլարով
Ամերիկացի նկարիչ և հավաքորդ Ռիկ Նորսիջիանը հայտարարում է, որ տարիներ է շարունակ փորձել է ապացուցել, որ 2000թ. «ավտոտնակային զեղչերի» ժամանակ իր ձեռք բերած 65 լուսանկարները իրական են։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Ըստ Նորսիջիանի՝ ապակե նեգատիվները, որոնք նա գնել էր ընդամենը 45 դոլարով, լեգենդար լուսանկարիչ Անսել Ադամսի աշխատանքներն են։ Այժմ դրանց արժեքը կազմում է մոտ 200 մլն դոլար։
Հավաքորդի իրավաբանը վստահեցնում է, որ ըստ փորձագետների՝ սևանկարներն անկասկած Ադամսի աշխատանքն են։










