Հռոմի պապը դարձել է մանկագիր
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գիրք է գրել երեխաների համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Հիսուսի բարեկամները» գիրքը երեխաներին պատմում է 12 առաքյալների և սուրբ Պողոսի մասին։ 48-էջանոց գիրքը հրատարակել է Piccola Casa հրատարակչությունը։ Պատկերազարդման հեղինակը իտալացի նկարիչ Ֆրանկո Վինյացիան է։
Սպասվում է, որ 2011թ. գիրքը իտալերենից կթարգմանվի իսպաներեն և անգլերեն։










