Շվեդ գրողը՝ դետեկտիվ ժանրի լավագույն հեղինակ
Շվեդ գրող Յուհան Թեորինն արժանացել է International Dagger Award մրցանակին, որը Crime Writers' Association–ի վարկածով շնորհվում է դետեկտիվ ժանրի լավագույն հեղինակին։ Իր The Darkest Room վեպի համար Թեորին ստացել է մոտ 1000 եվրոյի մրցանակ։
Ինչպես փոխանցում է The Guardian–ը՝ հեղինակն իր վեպը բնութագրել է որպես դասական դետեկտիվ՝ սկանդինավյան դիցաբանության և ուրվականների մասին պատմությունների միաձուլում։










