Սևոստոպոլում մարմելադի թանգարան է բացվել

16:38 • 31.07.10

Սևաստոպոլի «Լուկոմորյե» մանկական փոքրիկ քաղաքում բացվել է Ուկրաինայում մարմելադի առաջին թանգարանը։
Ինչպես հայտնում է Interfax–ը, թանգարանի բացման նպատակը մարդկանց մարմելադի պատմությանը ծանոթացնելն է։
Ըստ թանգարանի տնօրենի՝ այնտեղ ցուցադրված են մարմելադի զանազան տեսակներ, վերջին երկու դարերի մարմելադների, կոնֆետների, թեյերի տուփեր, ինչպես նաև թեյի համար նախատեսված սպասք, որը ներկայացնում է քաղցրավենիքների մասին պատմություններ։ Այդտեղ նաև կարելի է համտեսել մարմելադի տարբեր տեսակներ, իսկ ցանկության դեպքում՝ նաև գնել։

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է քարտեզ, որում արտացոլվում է մարմելադի պատմությունը՝ 14-րդ դարից մինչև մեր օրերը։