Վարդան Պետրոսյանը կներկայացնի «Ճակատագրի կատակները» Սունդուկյանի բեմում
Օգոստոսի 5–ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանը կներկայացնի ճակատագրի կատակները ներկայացումը, որի պրեմիերան կայացել է հուլիսի 30–ին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ֆրանսահայ դերասանը։
««Ճակատագրի կատակներ» ներկայացումը ճակատագրի բերումով կներկայացնեմ Սունդուկյանի թատրոնում»,– ասաց դերասանը։ Բացի այդ, Պետրոսյանը նախատեսում է աշնանը Հայաստանում ներկայացնել «Վարք Հայաստանի» բեմադրությունը, որը, սակայն, ուղղված կլինի հատուկ ուսանողներին և կներկայացվի ոչ թե թատրոնների, այլ բուհերի բեմերում։ Պետրոսյանի խոսքով՝ «Վարք Հայաստանին» բառախաղ է Խաչատուր Աբովյանի հայտնի վեպի վերգագրի հետ։ Ինչպես նշեց Վ. Պետրոսյանը, ստեղծագործության հիմքում ընկած է իր կենսագրությունը, որը, սակայն, բոլոր հայերի կենսագրությունն է և փորձում է պատասխանել այն հարցերին, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և դեպի ուր ենք գնում։










