Այսօր լրանում է Գեորգի Մովսեսյանի 65-ամյակը

14:20 • 02.08.10

Այսօր լրանում է հայտնի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանի 65-ամյակը, որի առթիվ նրան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Գեորգի Մովսեսյանը «Мои года - мое богатство», «Береза», «Проводы любви» հայտնի երգերի հեղինակն է։
Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում։ Վաղ տարիքում սկսել է ակորդեոն նվագել։ 1964թ. ավարտել է Գնեսինների անվան ուսումնարանի ակարդեոնի դասարանը։ Իր առաջին երգը՝ «Дороги»-ն, գրել է 1965թ.։ Նրան ճանաչում են բերել «Береза», «Проводы любви», «Мои года», «Родимая земля» երգերը։ 2001 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։