Սեպտեմբերի 24-ին Երևանում համերգ կտա «Ջեթրո Թալը»

19:43 • 03.08.10

Սեպտեմբերի 24-ին «Լույս» հինադրամի աջակցությամբ Երևանում ելույթ կունենա լեգենդար «Ջեթրո Թալ» բրիտանական ռոք խումբը` նվագախմբի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգից։

Վարչապետը հիշեցնում է նաև, որ ռոքի սիրահարների հետ միասին ձեռնամուխ են եղել Հայկական ռոք ասոցիացիայի ստեղծմանն ու «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի կազմակերպմանը: Այն կրելու է շարունակական բնույթ և բաղկացած է լինելու բազմաթիվ համերգներից, որոնց առանձին մասնակցություն կունենան համաշխարհային հռչակ ունեցող խմբեր և անհատ կատարողներ: Փառատոնի ավարտը կտրվի Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման համերգով` մի շարք լեգենդար ռոք խմբերի մասնակցությամբ: