Հիլարի Քլինթոնը նամակ է ուղարկել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է ուղղել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանին` իր շնորհակալությունը հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում անկացնելու համար:
«Կենտրոնը հիասքանչ վայր է և Հայաստան-ԱՄՆ համագործակցության հրաշալի խորհրդանիշ: Գաֆէսճեան քանդակների պարտեզ և Առաջին սրահ կատարած շրջայցը իմ երևանյան այցելության ամենատպավորիչ պահերից էր»,- ասված է Հիլարի Քլինթոնի նամակում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն էր այցելել 2010 թվականի հուլիսի 5-ին: Նրա պատվին ցուցադրության էր դրվել Սիդնի Հաթերի ապակե քանդակը: Նույն արվեստագետի նմանատիպ քանդակը ձեռք էր բերվել Քլինթոնների կողմից 1993 Սպիտակ տան հավաքածուի համար: «Սպիտակ տան ծաղկաման» անունով հայտնի քանդակն այժմ Բիլ Քլինթոնի նախագահական գրադարանում է:
Գաֆէսճեան քանդակների պարտեզում և Առաջին սրահում շրջայց կատարելուց հետո Հիլարի Քլինթոնը հանդիպում էր ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ «Խանջյան» սրահում:










