Մահացել է «Կոմիսար Մեգրեին» մարմնավորած ամենահայտնի դերասանը
Օգոստոսի 7–ին Փարիզի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆրանսիացի դերասան Բրունո Կրեմերը, որը հայտնի էր «Կոմիսար Մեգրե» և «Ծավահրեշը» հեռուստասերիալների իր դերերով։ Այդ մասին հյատնում է AFP գործակալությունը։
Կրեմերը 80 տարեկան էր. նրա մահվան պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Բրունո Կրեմերը եղել է կոմիսար Մեգրեի դերը մարմնավորած ամենահայտնի դերասանը։ 1991–2005 ընկած ժամանակահատվածում նա հայտնի խուզարկուի դերը կատարել է Ժորժ Սիմենոնի ստեղծագործությունների մոտիվներով ֆրանսիական հեռուստատեսության նկարահանած սերիալի 54 էպիզոդներում։
Իտալական մաֆիայի մասին «Ծավահրեշը» հեռուստասերիալում Կրեմերը մարմնավորել է Անտոնիո Էսպինոզային։Կես դար տևած իր դերասանական կարիերայի ընթացքում դերասանը խաղացել է մոտ 120 տարբեր ֆիլմերում ու սերիալներում։










