Մայր Աթոռի ներկայացուցիչները կմասնակցեն Աղթամարի Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագին
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մայր Աթոռի մամլո դիվանի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Նա նշեց, որ միջոցառմանը Մայր Աթոռից կմասնակցեն Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Տեր Վահրամը հայտնեց, որ իրենք համապատասխան հրավեր են ստացել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանից։ Իսկ թե երբ Մայր Աթոռի ներկայացուցիչները կմեկնեն Վան, այս պահին հայտնի չէ։










