Ազատության արձանը մեկ տարով արձակուրդ է գնում
Ամերիկայի խորհրդանիշը համարվող Ազատության արձանն այցելություների համար մեկ տարով կփակվի՝ անվտանգության համակարգը ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
2011թ. հոկտեմբերի 12–ին կլրանա Ազատության արձանի 125 տարին։ Դրանից հետո էլ այն կփակվի։ Նախատեսվում է այն վերազինել նոր մուտքերով, վերելակներով ու աստիճաններով։ Աշխատանքների համար պահանջվող ընդհանուր գումարը գնահատվում է 26 մլն դոլար։
Նշենք, որ Ազատության արձան ամեն տարի այցելում է ավելի քան 5 մլն մարդ, ընդ որում ամռանը այցելուների թիվը հասնում է օրական 20 հազարի։










