«Նոր ալիք Junior» միջազգային փառատոնում Հայաստանը երկու մասնակից ունի

10:29 • 12.08.10

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք Junior» միջազգային փառատոնում, որը տեղի կունենա «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում, ելույթ կունենա 15 մասնակից աշխարհի 9 երկրներից։ Այդ մասին տեղեկանում ենք Газета.ru-ից։

Ինչպես հայտնել են մանկական կենտրոնի մամուլի ծառայությունից, այս տարի մրցույթի կազմակերպչական կոմիտե 16 երկրներից մոտ 5 հազար դիմում–հայց է ներկայացվել: Մոսկվայում ապրիլի 17–ին ու 18–ին անցկացված կիսաեզրափակիչ հրավիրված 100 մասնակիցներից ընտրվել են միայն 15–ը։

Մասնակիցները բաժանվում են 2 տարիքային խմբի՝ 8–12 և 13–15 տարեկան։

Մրցույթի 8-12 տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Արզումանյանը, իսկ 13–15 տարիքային խմբում՝ «Ռազմիկը և ընկերները» երաժշտական կոլեկտիվը։

Նշենք, որ «Նոր ալիք Junior» երգի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 20–22–ը։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած «Նոր ալիք» պոպուլյար երաժշտության մրցույթում առաջին մրցանակի էր արժանացել Հայաստանը ներկայացնող 24–ամյա երգչուհի Սոնա Շահգելդյանը։