Սերժ Թանգյանի երևանյան համերգին մասնակցեց նաև Ջիվան Գասպարյանի թոռը
Երեկ Երևանում կայացած ամերիկահայ երգիչ, System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանգյանի համերգին մասնակցեց նաև հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը։
Ջիվան Գասպարյան կրտսերը հանդես եկավ երևանյան բեմում ամերիկյան VIZA ռոք խմբի հետ։
Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց Ջիվան Գասպարյանը՝ իր թոռը 7 տարի շարունակ նվագում է VIZA–ի կազմում, որը, ի դեպ, Սերժ Թանգյանի նախագիծն է։
Բազմազգի խմբում նվագում են ազգությամբ հայ, հույն և ամերիկացի երաժիշտներ, սակայն մեծ մասը հայեր են։
«Կարծում եմ, որ լավ խումբ է։ Իրենց ստեղծագործությունների վրա երաժիշտները աշխատում են միասին», – ասաց նա։
Միաժամանակ դուդուկահարը նշեց, թե շատ է ցանկանում, որ իր թոռը գա Հայաստան և այստեղ բնակություն հաստատի։










