Ջիվան Գասպարյանին հրավիրել են Ստամբուլ

13:45 • 13.08.10

Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հրավեր է ստացել` մասնակցելու սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք խաղաղության համերգին։ Այս մասին դուդուկահարն այսօր տեղեկացրեց լրագրողներին։
«Ես դեռ կմտածեմ՝ մասնակցել, թե ոչ, կխորհրդակցեմ իմ ընկերների հետ», – ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ ինքն իբրև հայ և ճանաչված երաժիշտ պետք զգույշ լինի։

Համերգին կմասնակցեն հայտնի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից։
Գասպարյանը հավելեց, որ մասնակցության դեպքում նա հանդես կգա իր թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ։
Ասուլիսի երկրորդ մասնակից Արսեն Գրիգորյանը (Մրրո) ասաց, որ չնայաց համերգի խորագրին՝ «Թուրքիան և թուրքերը չեն փոխվում, մնում են նույնը»։

«Փոխվում է նրանց հագուստը, կենսավիճակը։ Չհավատաք, որ նրանք խաղաղասեր են», – ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան իր բոլոր գործողություններում ուղղակի կամ անուղղակի շահ է հետապնդում։