Ջիվան Գասպարյանը կնվագի Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այս տարվա ընթացքում համատեղ նախագծով հանդես կգա Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այս մասին դուդուկահարը տեղեկացրեց լրագրողներին։
Ներկայացնելով ծրագիրը՝ Գասպարյանն ասաց, որ նախատեսվում է համատեղ համերգ, ձայնագրություն։
«Համերգին կհնչեն հայկական երգեր՝ նոր գործիքավորումով», – ասաց նա՝ հավելելով, որ չի բացառվում նաև, որ համերգին հնչի դասական երաժշտություն։










