Զեմֆիրան Լոնդոնում բնակարան է գնում
Ռուսական ռոքի լեգենդար երգչուհի Զեմֆիրան Մեծ Բրիտանիայում անշարժ գույք է գնում իր հովանավոր Ռոման Աբրամովիչի խորհրդով։
Ինչպես հայտնում է lifeshowbiz.ru-ն, Բրիտանական կայսրության մայրաքաղաքը հայտնի է նրանով, որ այնտեղ են աշխարհի լավագույն գրամոֆոնային ձայնագրության ստուդիաները, որտեղ աշխատանքի գրաֆիկը կազմվում է մի քանի տարի առաջ։
Թանկարժեք հյուրանոցներում հերթին չսպասելու համար ռուս արտիստները նախընտրում են այնտեղ սեփական բնակարան ձեռք բերել։ Օրերս հայտնի Պիկադիլի փողոցի մոտ գտնվող ռիելտորական գործակալություններից մեկում հայտնվել է Զեմֆիրա Ռամազանովան, որը եկել է եզրահանգման, որ մառախլապատ Լոնդոնը, այնուամենայնիվ, ավելի հաճելի է, քան ծխահար Մոսկվան։
Զեմֆիրան գործակալությունում խնդրել է իր համար ընտրել լուսավոր ու հարմարավետ բնակարան՝ 2,5 մլն ռուբլի արժեքով։
Նշվում է, որ Լոնդոնում բնակարան գտնելու ցանկությունը երգչուհու մոտ առաջացել է Ռիգայում Ռոման Աբրամովիչի հետ հանդիպումից
հետո, որտեղ միլիարդատեր գործարարը մեկնել էր Իգոր Կրուտոյի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար, և մի քանի օր այնտեղ անցկացրել՝ իր պրոտեժեի հետ հանդիպելու նպատակով։
Նշվում է նաև, որ առաջիկայում դժվար թե Զեմֆիրան տոնի լոնդոնյան բնակարանի նորամուտը, քանի որ սեպտեմբերից նա մեկնում է հյուրախաղերի, այնուհետև կփակվի մոսկովյան ստուդիայում հերթական գլուխգործոցը ձայնագրելու համար։










