Նյու Յորքը՝ նորաձևության համաշխարհային կենտրոն
Լեզվի զարգացման ուսումնասիրությամբ զբաղվող Global Language Monitor կազմակերպությունը կազմել է նորաձևության համաշխարհային կենտրոնների վարկանշային աղյուսակը։ 40 քաղաքների ցանկը գլխավորում է Նյու Յորքը։ Այս մասին հայտնում է lenta.ru–ն։
Վարկանշային աղյուսակը կազմվել է տպագիր և էլեկտրոնային մամուլում նորաձևության ինդուստրիային վերաբերող եզրերի գործածության հաճախակիության հիման վրա։ Պարզվել է, որ նյույորքյան պարբերականներում «նորաձև» բառերն ու բառակապակցություններն ավելի հաճախ են գործածվում, քան այլ քաղաքներում։
Վարկանշային աղյուսակի 2–րդ հորիզոնականում է Հոնգ Կոնգը, որը նաև Ասիայի ֆեշն մայրաքաղաքն է։ 3–րդ տեղը զբաղեցրել է եվրոպական նորաձևության մայրաքաղաք Լոնդոնը։
Ըստ Global Language Monitor–ի՝ 2009թ. առաջին տեղը զբաղեցնող Միլանը հայտնվել է 6–րդ հորիզոնականում, իսկ Մոսկվան՝ ընդամենը 20–րդ։
Նորաձև քաղաքների տասնյակը հետևյալ տեսքն ունի (փակագծերում նշված են անցյալ տարվա արդյունքները).
1. Նյու Յորք (2)
2. Հոնգ Կոնգ (7)
3. Լոնդոն (5)
4. Փարիզ (3)
5. Լոս Անջելես (6)
6. Միլան (1)
7. Սիդնեյ (9)
8. Մայամի (13)
9. Բարսելոնա (14)
10. Մադրիդ (21)










