Ֆեդերիկո Ֆելինին այցելելու է Լվովի կինոփառատոնի՞ն
Լվովի քաղաքային խորհրդի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Անդրեյ Վորոնովսկին ասել է, որ «ԿինոԼև» անկախ կինոյի փառատոնին կմասնակցի իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին։
Ինչպես հաղորդում է Корреспондент–ը, լրագրողների ճշտող հարցին, թե կարո՞ղ են արդյոք փառատոնի կազմակերպիչները հաստատել, որ Ֆելինին ժամանելու է Լվով, պաշտոնյան հավաստիացրել է, որ դա իրոք այդպես է։
Նշենք, որ աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին մահացել է 1993–ին։
Ավելի ուշ Լվովի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ իրենք օգտագործել են փառատոնի կազմակերպիչների տրամադրած տեղեկությունը։ Իրականում, սակայն, փառատոնին պարզապես ցուցադրվելու են Ֆելինիի ֆիլմերը։










