Ֆիլիպ Կիրկորովն արդեն մտածում է ծերության մասին

16:34 • 19.08.10

Ֆիլիպ Կիրկորովն արդեն մտածում է ծերության մասին։ Նա մտադիր է էստրադայի վետերանների համար տուն կառուցել Ղրիմում։ Այս մասին հայտնում է Дни.ru–ն։

Երգիչը տունը կառուցելու է այն հողակտորի վրա, որը նրան նվիրել են որպես Յալթա քաղաքի պատվավոր քաղաքացու։ Օգոստոսի 19–ին այդ կոչումը նրան շնորհել է Յալթայի քաղաքապետը, որտեղ նա այժմ հանդես է գալիս իր շոու ծրագրով։
«Մի 20 տարի անց մենք կհավաքվենք այդ տանը ջերմ մթնոլորտում՝ Լյոնյա Ագուտինը, Վոլոդյա Պրեսնյակովը..., կնստենք հեռուստացույցի առջև ու կսկսենք քննարկել «Երգ 2030»–ը»,–ասել է Կիրկորովը։