Մեդվեդևը պարգևատրել է Արմեն Դարբինյանին

17:02 • 20.08.10

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Երևանում պետական պարգևներ է հանձնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների: «Բարեկամության շքանշանով» է պարգևատրվել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, «Պուշկինի մեդալով» համալսարանի ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար Արամ Գրիգորյանը և համալսարանի ամբիոնի վարիչ Անահիտ Խաչիկյանը:
«Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչման է արժանացել համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը: