Այսօր մեկնարկում է «Նոր ալիք Junior»–ը. Հայաստանը երկու մասնակից ունի

17:47 • 20.08.10

Այսօր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում կմեկնարկի երիտասարդ կատարողների «Նոր ալիք Junior» միջազգային փառատոնը, որտեղ ելույթ կունենա 15 մասնակից աշխարհի 9 երկրներից։ Այդ մասին տեղեկանում ենք crimea.kp.ua–ից։ Փառատոնը կմեկնարկի պարահանդեսային շքերթով, որին կմասնակցեն ճանաչված ստեղծագործական կոլեկտիվներ, միջազգային, ռուսական և ուկրաինական տարբեր մրցույթների դափնեկիրներ, այնուհետև տեղի կունենա փառատոնի բացումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտիստների մասնակցությամբ, ինչին կհաջորդեն փառատոնի մասնակից պատանի կատարողների ելույթները։
Մրցույթը կանցկացվի օգոստոսի 20–22–ը։

Հիշեցնենք, որ մասնակիցները բաժանվում են 2 տարիքային խմբի՝ 8–12 և 13–15 տարեկան։
Մրցույթի 8-12 տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 13–15 տարիքային խմբում՝ «Ռազմիկը և ընկերները» երաժշտական կոլեկտիվը։