Լոնդոնում Խոդորկովսկիի պատվին սիմֆոնիա են հնչեցրել, որն ուղիղ երթերով հեռարձակել է BBC–ն

14:15 • 21.08.10

Լոնդոնում ուրբաթ կայացել է Արվո Պյարտի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան, որը նվիրված էր Միխայիլ Խոդորկովսկիին և «ռուսական բանտերում ապօրինաբար պահվողներին»։ Այս մասին հաղորդում է MIGnews-ը։
Լոնդոնյան խոշորագույն Royal Albert Hall համերգասրահում կայացած բրիտանական պրեմիերային ներկա է եղել ավելի քան 5000 ունկնդիր։

Լոնդոնյան ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը Էսա Պեկա Սալոնեն էր։
Համերգասրահում չհայտնված հազարավոր անգլիացի ունկնդիրներ հնարավորություն են ունեցել լսել սիմֆոնիան BBC–ի ուղիղ եթերում։ Համերգին մասնակցել է Ռուսաստանից հատուկ ժամանած Միխայիլ Խոդորկովսկիի մայրը։