34–ամյա հայուհին «Միսիս տիեզերք–2010»–ում զբաղեցրել է 5–րդ տեղը

13:24 • 23.08.10

Վիլնյուսում կայացել է «Միսիս տիեզերք–2010» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ Մեկ շաբաթվա ընթացքում 22 մասնակից պայքարել է «Միսիս տիեզերք» տիտղոսի համար։

Նրանք մասնակցել են պոդիումի ավանդական ցուցադրություններին, ընդունելություններին ու բարեգործական ակցիաներին, այցելել են մանկատուն և սովորել հին պարեր, և այդ ամենը՝ ժյուրիի վերահսկողության տակ։ Այդ մասին տեղեկանում ենք НТВ-ի կայքից։

Մրցույթում Հայաստանը ներկայացրել է 34–ամյա մոդել–ատամնաբույժ, «Միսիս Հայաստան 2010» Ալլա Գրիգորյանը, որը զբաղեցրել է 5–րդ տեղը։

«Այստեղ բոլորի մոտ այնքան դրական աուրա է, լուրջ մրցակցություն գոյություն չունի։ Մենք բոլորս ընկերացել ենք»,– ասել է Ալլան։

Նշենք, որ «Միսիս տիեզերք – 2010» մրցույթում հաղթել է Ֆինլանդիան ներկայացնող Ջենիկա Խանուսաարին։ 25–ամյա ուսանողուհին Հելսինկիից անսպասելի ուրախությունից մոռացել է անգլերենը։