Թուրքերը տասը տոննա փլավ են կերել և ուզում են գրանցվել Գիննեսի ռեկորդների գրքում

11:38 • 23.08.10

Ստամբուլի Էսենլեր շրջանում բացված իֆտարի (պասից դուրս գալու ընթրիք) սեղանի շուրջ 42 հազար մարդ է հավաքվել։ Այս իրադարձությունը կարող է Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել՝ որպես «իֆտարի համար երբևէ բացված ամենաերկար և բազմամարդ սեղան»։ Այս մասին հաղորդում է TRT Russian–ն։

Այս կապակցությամբ բացվել է ավելի քան 7000 սեղան՝ որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ։ Սեղանների վրա եղել են ճաշատեսակներ, որոնք մարդիկ իրենց տներից էին բերել, ինչպես նաև 10 տոննա փլավ, 8 տոննա մսային ճաշատեսակ և 1500 սկուտեղ փախլավա քաղաքապետարանի կողմից։

Նշենք, որ մինչև հիմա այս ռեկորդը պատկանում է ԱՄՆ–ին. այնտեղ մեկ սեղանի շուրջ հավաքվել է 16 հազար մարդ։