«Ռազմիկն ու ընկերները» հաղթել են մանկական «Նոր ալիքում»
Երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք Junior» մրցույթի մասնակիցներ՝ հայաստանյան «Ռազիկն ու ընկերները»խումբը և ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկը օգոստոսի 22–ին կայացած՝ 13–ից 15 տարեկանների եզրափակչում կիսել են առաջին տեղը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
Մրցույթի 8–12 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Վիկտորիայի կրտսեր քույրը՝ Անաստասիա Պետրիկը։
Բացի «Հախճապակյա ալիք» արձանիկներից, մրցակիցներին վոկալի դասեր անցկացնելու համար տրամադրվել են փոքրիկ ստուդիաներ, ինչպես նաև մեծերի «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու իրավունք։
Մանկական «Նոր ալիքի» ժյուրիի կազմը գլխավորում էր ռուս հանրահայտ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։ Մրցույթի մասնակիցնեորին գնահատում էին նաև Սերգեյ Լազարևը, Ալսուն, Թիմաթին, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Դիմա Բիլանը, Վերա Բրեժնևան և այլք։










