Թուրքերը գողացել են «Ոսկե Ծիրանի» անունը
Երևանյան «Ոսկե Ծիրանը» դատական կարգով կքննարկի Թուրքիայի կողմից փառատոնի անվանումը օգտագործելու վիճարկման հարցը
«Միլլիեթ» թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անցկացվելու է Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե Ծիրան»:
Վերջում թուրքական թերթի հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004–ից Երևանում արդեն անցկացվում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն:
Այդ կապակցությամբ «Ոսկե Ծիրանի» գրասենյակը հայտարարում է.
1. Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ
2. դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար և վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո։










