Սերժ Սարգսյանը ցավակցել է Մսրյանների ընտանիքին
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին։
Թատրոնում և կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»։










