«Նոր ալիք Junior»-ում հաղթած խումբը կփորձի իր ուժերը նաև Եվրատեսիլում (տեսանյութ)

14:00 • 25.08.10

«Ռազմիկը և ընկերները» խումբը, որը հաղթել էր «Նոր ալիք Junior» միջազգային մրցույթում, պատրաստվում է փորձել ուժերը նաև մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլում։

Խմբի մեներգիչ Ռազմիկ Աղաջանյանը միջազգային մրցույթի համար գրել է նոր երգ, որն անվանել է «Որ լինի»։

«Այս երգը պատմում է մեր երազանքների մասին», – ասաց Ռազմիկը՝ հավելելով, որ խմբի մասնակիցները շատ լուրջ պատրաստվում են մրցույթին։

Երգով երիտասարդ հեղինակը դիմում է «աշխարհի նախագահին», որպեսզի ամենուրեք տիրի խաղաղություն, բարիություն։

«Սա նաև խնդրանք է և պահանջ, որ ամեն ինչ լավ լինի», – պարզաբանեց երգիչը։

Հիշեցնենք, որ մանկական «Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20–ին Մինսկում։